
A
A
Իսրայելում ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին։
Այս մասին ասված է Իսրայելում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է մնալ զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ դեսպանատան հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +972 58 607 0313։