Ադրբեջանի սահմանը չէին հատել տղաները, կարծում եմ՝ սպասել են, որ մութն ընկնի, վերադառնան. մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սյունիքի բնակիչներին կրակոցներով չես վախեցնի», – նշեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 11-ին ԱԺ-ում։ Նա հաստատեց, որ գիշերային կրակոցները շարունակվում են, սակայն վնասների նոր դեպքեր չկան։ Գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են, և բնակիչների տեղափոխման միտում չկա։
Մարզպետը մեկնաբանել է նաև վերջին միջադեպը՝ նշելով․ «Տղաները սահմանը չեն հատել։ Կարծում եմ՝ սպասել են, որ մութն ընկնի ու վերադառնան»։ Նա չի մեկնաբանել սահմանազատման ընթացքը կամ Նախիջևանում անցկացվող զորավարժությունները, ընդգծելով՝ քանի դեռ խաղաղություն չկա, պատերազմի սպառնալիքը մնում է։
Ըստ Ղուկասյանի՝ համայնքապետերը, անկախ քաղաքական հայացքներից, համագործակցում են կառավարության հետ։ «Աշխատանքային մթնոլորտը պահպանվում է, անձնական հարաբերությունները չեն խանգարում գործին», – հավելել է նա։