A
A
ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են կատարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են կատարում, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Գործարարի ձերբակալության մասին փաստաբանը տեղեկություններ չունի, խոստացավ ավելի ուշ հայտնել:
Ժամեր առաջ Սամվել Կարապետյանը պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցուն: News.am-ի հետ զրույցում ասել էր. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարաությանը