Բացել լրահոսը Փակել լրահոսը
505324547_1026646769657193_1423083827783770200_n
A A
Պաշտոնական

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է կանանց բաժանմունքը

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է:
 
Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին:
 
🔰«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված բաժանմունքը 40 մահճակալ ունի:
🔰Վերանորոգվել է նաև նեղ մասնագետների և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մասնագետների կաբինետները:
Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է հոգեկան առողջության խնդիրնր ունեցող մեր քաղաքացիներին տրամադրել որակյալ բուժօգնություն` արժանապատիվ պայմաններում: