Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (12)
A A
Բիզնես

ASUS ProArt P16` դիզայնի, տեսանյութերի խմբագրման և 3D-գրաֆիկայի համար իդեալական նոթբուք

ASUS ProArt սարքերի շարք է, որը հատուկ մշակված է ստեղծագործող մասնագետների համար, որոնց աշխատանքը պահանջում է բացառիկ գրաֆիկա, արտադրողականություն և բարձրորակ էկրան։ Սովորական գրասենյակային նոթբուքերը չեն կարող ապահովել ճարտարապետներին, դիզայներներին կամ անիմատորներին անհրաժեշտ հզորությունն ու էկրանի որակը։

ProArt P16 -ը՝ շարքի առաջատար մոդելը, իրական շարժական ստուդիա է։ Սարքն ունի առաջադեմ OLED սենսորային էկրան՝ ճշգրիտ գույների վերարտադրությամբ և նոթբուքերի համար նախատեսված GeForce RTX 5070 գրրֆաիկական քարտ։ Թեթև, բայց աներևակայելիորեն դիմացկուն նոթբուքը նաև աջակցում է արհեստական ​​բանականության հավելվածներին։

Սարքն առաջարկում է ցանկացած պայմաններում հարմարավետ աշխատանքի համար ամեն բան․ հզոր պրոցեսոր, լայն կապի հնարավորություններ և պրեմիում դիզայն։ Այս նյութում ավելի մանրամասն կանդրադառնանք ASUS ProArt P16-ի տեխնիկական բնութագրերին՝ հասկանալու, թե արդյոք այն կարող է կատարել պրոֆեսիոնալ մակարդակի առաջադրանքներ:

Դիզայն․ շեշտը դնում ենք երկարակեցության վրա

Դիզայնի յուրաքանչյուր տարր մտածված է հուսալիության, էրգոնոմիկայի և մինիմալիստական ​​ոճի առումով։ Բարակ և դիմացկուն կորպուսի շնորհիվ այս նոթբուքը հեշտ է օգտագործել գրասենյակից դուրս։ Սարքը կշռում է ընդամենը 1.85 կգ և ունի 14.9 մմ հաստություն, որը տեղավորվում է փոք պայուսակի կամ ուսապարկի մեջ։ Այս սարքը հաջողությամբ անցել է MIL-STD 810H թեստավորումը, ինչը նշանակում է, որ այն կարող է դիմակայել անկումներին, թրթռումներին, խոնավությանը, փոշուն և ծայրահեղ ջերմաստիճանին։ Նման թեստերի շնորհիվ կարող եք վստահ լինել, որ նոթբուքը նորմալ պայմաններում աշխատելիս ունի անվտանգության մեծ պաշար:

Փայլատ սև ծածկույթը ընդգծում է սարքի պրոֆեսիոնալ բնույթը։ Արտադրողներն օգտագործում են նոր ProArt-ի տարբերանշանը։ Էկրանի կրունկը թաքնված է և ատ դիմացկուն է․ այն նաև ապահովում է էկրանի կայուն ամրացումը ցանկացած անկյան տակ և բարելավում օդի շրջանառությունը։

Նոթբուքը հագեցած է ASUS սարքերի համար բնորոշ լուսավորությամբ մեմբրանային ստեղնաշարով։ Թաչփադի վրա օգտատերերը կտեսնեն DialPad սենսորային կառավարիչը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել տարբեր ծրագրերի կարգավորումներին և գործառույթներին, ինչպիսիք են Adobe After Effects-ը, Photoshop-ը, Premiere Pro-ն և Lightroom-ը:

AMD պրոցեսորը и NVIDIA գրաֆիկան

Անիմատորների կամ գրաֆիկական դիզայներների համար պրոցեսորի աշխատանքը և գրաֆիկական քարտի հնարավորությունները գլխավոր գործոններն են։ AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորն ունի ինտեգրված XDNA նեյրոնային մշակման բլոկ և ապահովում է արհեստական ​​բանականության ավելի քան 80 TOPS արտադրողականություն, այդ թվում՝ ապարատային արհեստական ​​բանականության 50 TOPS արտադրողականություն։ Սա հատկապես կարևոր է մեր դարաշրջանում, երբ AI-ի միջոցով տեղական բովանդակության ստեղծումը դառնում է նորմա։ Առանց ամպին միանալու բարդ ալգորիթմներ մշակելու հնարավորությունը առավելություն է ոչ միայն արագության, այլև տվյալների անվտանգության առումով։

Այնուամենայնիվ, հենց գրաֆիկական համակարգն է վերածում ProArt P16-ը պրոֆեսիոնալ մակարդակի գործիքի՝ ռեսուրսներ պահանջող առաջադրանքների համար։ NVIDIA® GeForce RTX™ 5070 նոթբուքերի համար նախատեսված քարտն ապահովում է վայրկյանում 798 տրիլիոն գործողություն (TOPS) հաշվողական հզորություն։ Այս գրաֆիկան հիանալի է ռենդերինգի, 3D մոդելավորման և արհեստական ​​բանականության միջոցով պատկերների ստեղծման համար։

NVIDIA Studio-ի դրայվերների շնորհիվ նոթբուքը կայուն աշխատում է Adobe Premiere Pro-ի, DaVinci Resolve-ի, Blender-ի և այլ հիմնական ծրագրերի հետ։ Օրինակ՝ Autodesk Maya-ում եռաչափ անիմացիայի հետ աշխատող դիզայները ոչ միայն կկարողանա արագացնել ռենդերինգը, այլև օգտագործել արհեստական ​​բանականությունը՝ իրական ժամանակում տեքստուրաներ և լուսային տեսարաններ ստեղծելու համար։

Մասնագետների համար ճշգրիտ պատկեր

Դիզայներների և տեսախմբագիրների համար նախատեսված նոթբուքում էկրանը ոչ մի կերպ չպետք է զիջի ստացիոնար համակարգչին։ ASUS ProArt P16-ը չհիասթափեցրեց․ այն հագեցած է 16 դյույմանոց ASUS Lumina OLED սենսորային էկրանով՝ 4K լուծաչափով և 100% DCI-P3 գունային գամմայի ծածկույթով։ Այս էկրանը նախատեսված է ոչ միայն բովանդակություն դիտելու, այլև ճշգրիտ աշխատանքի համար՝ լինի դա գույների շտկում, տեսանյութերի խմբագրում, թե անիմացիա։

OLED էկրանը ապահովում է ապշեցուցիչ պարզ գույներ, այդ թվում՝ խորը սև երանգներ, ինչը հատկապես կարևոր է բարձր կոնտրաստի պատկերների հետ աշխատելիս։ Օրինակ, եթե Adobe Photoshop-ում մշակում եք գիշերային տեսարան, կտեսնեք ստվերների բոլոր նրբերանգները՝ ի տարբերություն սովորական LCD էկրաններին հատուկ մոխրագույն երանգի։

Միևնույն ժամանակ պատկերը մնում է իրատեսական ցանկացած պայծառության դեպքում։ Տարբեր պայմաններում աշխատելու համար դիսփլեյն ավտոմատ կերպով կարգավորում է պայծառությունն ու գույնի ջերմաստիճանը՝ շնորհիվ ներկառուցված լույսի սենսորի։ Այն նաև 70%-ով նվազեցնում է կապույտ լույսի արտանետումը․ արդյունքում աչքերը չեն հոգնում էկրանի դեմ երկար ժամեր անցկացնելու դեպքում։

Բարձր որակի պատկերին լրացնում է հզոր Harman Kardon աուդիոհամակարգով՝ Dolby Atmos աջակցությամբ։

Եթե ​​մեկ էկրանը բավարար չէ, և պետք է պատկերը ցուցադրեք լրացուցիչ սարքի վրա, ProArt P16-ը հագեցած է ժամանակակից ինտերֆեյսների ընդլայնված հավաքածուով։ Դրանց թվում է HDMI 2.1 FRL-ը, որն ապահովում է բարձր թույլտվությամբ պատկերի ելք՝ բարձր թարմացման հաճախականությամբ։ Երկու USB-C-երը, որոնցից մեկը աջակցում է USB4 ստանդարտին՝ մինչև 40 Գբ/վ տվյալների փոխանցման և արագ լիցքավորման նպատակով։ Կա նաև մեկ USB 3.2 Gen2 Type-A՝ արտաքին սարքերի միացման համար, 3.5 համակցված աուդիո միակցիչ և SD Express 7.0 քարտռիդեր։

 

Wi-Fi 7 մոդուլը պատասխանատու է անլար կապի համար՝ ապահովելով կայուն և բարձր արագությամբ կապ նույնիսկ գերծանրաբեռնված ցանցերում։

Արհեստական բանականությունը նոթբուքում

ASUS-ն առաջարկում է արհեստական ​​բանականության վրա հիմնված սեփական գործիքներ, որոնք կօգնեն օգտատերերին պարզեցնել առօրյա գործընթացները և կենտրոնանալ ստեղծագործելու վրա։

StoryCube հավելվածը նախատեսված է հատուկ մեծ թվով ֆայլերի հետ աշխատող մասնագետների համար։ Այն ճանաչում է ֆայլերը և տեսակավորում լուսանկարներն ու տեսանյութերը՝ ըստ թեմայի և գտնվելու վայրի թե՛ ամպային, թե՛ տեղական պահեստում։

Արտադրողները նաև տեղադրել են MuseTree-ն՝ գեներատիվ AI-գործիքը, որը նախատեսված է ուրվագծերից և տեքստային հարցումներից պատկերներ ստեղծելու համար։

Այլ խելացի գործառույթները ներառում են էկրանի ավտոմատ բլոկավորումը, երբ օգտատերը հեռանում է էկրանից, և միջավայրին արձագանքող ադապտիվ լուսավորությունը։ Նույնիսկ աղմուկի նվազեցումը կառավարվում է արհեստական ​​բանականության կողմից։ ASUS AI Noise Cancellation տեխնոլոգիան նվազագույնի է հասցնում ֆոնային աղմուկը տեսազանգերի ժամանակ։

ProArt Creator Hub-ը ASUS ProArt P16-ի գլխավոր կառավարման կենտրոնն է, որը մշակված է հատուկ ստեղծագործելով զբաղվող օգտատերերի համար։ Դրա օգնությամբ կարող եք կարգավորել արտադրողականությունը, գույները, վերահսկել բաղադրիչների ջերմաստիճանը և օդափոխիչների աշխատանքային ռեժիմները: Hub-ը ինտեգրված է թաչփադի վրա տեղադրված DialPad սենսորային վահանակի հետ և թույլ է տալիս օգտատիրոջը հարմարեցնել կարգավորումները որոշակի առաջադրանքներին համապատասխան։

Ամփոփում

ProArt P16 նախատեսված է վիզուալ բովանդակության հետ հաճախ աշխատող մասնագետների համար։ Սարքը համատեղում է բարձր արտադրողականությունը, պրոֆեսիոնալ OLED էկրանը և հուսալի կորպուսը։

Այս նոթբուքը իդեալական է տեսանկարահանողների, 3D դիզայներների, նկարազարդողների և ճարտարապետների համար, որոնք գնահատում են ճշգրիտ գույների վերարտադրությունը, բարձր մշակման հզորությունը և ունիվերսալ միացումները։

Հիմնական առավելություններից են:

  • 16-դյույմանոց 4K OLED սենսորային էկրան՝ 100% DCI-P3 ծածկույթով
  • նոթբուքերի համար NVIDIA GeForce RTX 5070 գրաֆիկական քարտ
  • արհեստական ​​բանականության առաջադրանքների համար նեյրոնային պրոցեսորով AMD Ryzen AI 9 HX 370
  • Խելացի գործառույթներ․ ադապտիվ լուսավորություն, աղմուկի նվազեցում, DialPad՝ անհրաժեշտ ծրագրերի և հավելվածների արագ կարգավորման համար
  • Ամբողջ համակարգի կարգավորման համար ProArt Creator Hub հավելված։

Օգտատերերը կարող են նաև օգտվել ASUS Perfect Warranty ընդլայնված երաշխիքի ծրագրից, որը գործում է 2025 թվականի 1-ից հետո գնված ASUS, ROG և TUF նոթբուքերի համար և ապահովում է պաշտպանություն պատահական անկումից, հոսանքի տատանումներից, հեղուկի պատճառած վնասից, ինչպես նաև ֆիզիկական վնասներից

ASUS Perfect երաշխիքից օգտվելու համար օգտատերը պետք է ստեղծի ASUS հաշիվ և գրանցի նոթբուքը գնումից հետո 90 օրվա ընթացքում: