A
A
2 շաբաթվա ընթացքում ոչ մի մեքենա Վրաստանից դուրս չէր եկել դեպի ՌԴ, այսօր ունենք տեղաշարժ․ Պապոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎրացական կողմը խոստացել է առաջիկա 5 օրում լուծել հայկական կոնյակով բեռնատարների հարցը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հեռախոսազրույցում վստահեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որ առաջիկա 5 օրում լուծվելու է վրացական տարածքում կանգնած՝ հայկական կոնյակով բեռնված ևս 72 բեռնատարի՝ Ռուսաստան մուտքի խնդիրը։
Պապոյանը Ազգային ժողովում նշել է, որ այսօր արդեն 52 բեռնատար ստացել է Ռուսաստան մուտքի թույլտվություն՝ նախապես պայմանավորված 33-ի փոխարեն։ Վրաստանի նախարարի այցը Հայաստան հետաձգվել է, սակայն նրան կփոխարինի տեղակալը, որի հետ նախատեսվում է քննարկել խնդրի կարգավորման մեխանիզմները։