Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո', կրակոցներ հնչել են, հնչում են, բայց թիրախային չեն, ուշադրություն չենք դարձնում. ԳՇ պետ (տեսանյութ)

«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային և թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորվում են մեր գերատեսչությունը տեղեկություն տալիս է»,–լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդվարդ Ասրյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե կրակողն իրենք չեն` Ասրյանն ասաց, որ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, թե իրենք չեն, բայց միանշանակ իրենք են։ Իսկ նպատակները կիմանա կրակող կողմը։ ԳՇ պետը կարծում է, որ կրակոցների նպատակը մեր զինվորների և սահմանամերձ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար են. «Բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում»,–ասաց նա։
 
Պնդեց` ՀՀ վարչապետը բավականին հիմքեր ունի ասելու, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։