Բացել լրահոսը Փակել լրահոսը
508176099_709089505099845_9115157995292497014_n
A A
Մարզեր Պաշտոնական

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։

«Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ։