Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտոբուս
A A
Պաշտոնական

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։
 
Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։
 
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։